Դասեր չքաղելով 2019 թվականին Հորդանանից ձեռք բերված հին ու մաշված սովետական, չաշխատող զինտեխնիկայի դառը փորձից՝ Հայաստանի իշխանությունները 2021-ի աշնանը կրկին փող են փոխանցել Հորդանանի Jadara Equipment & Defence Systems զենք արտադրող ընկերությանը՝ նոր խմբաքանակի համար։
Զենքը պետք է Հայաստան գար 2021-ի տարեվերջին, բայց մինչև հիմա չկա։
Պաշտոնական Երևանը նեղացել է և Հորդանանից պահանջել 23,2 մլն դրամ (մոտ $60.000) տույժ վճարել և վերադարձնել փոխանցված գումարը։
Կենացները ավելի են քաղցրանում, երբ հայտնի է դառնում, որ Հորդանանի այդ ռազմարդյունաբերական ընկերությունը ավելի քան 1 տարի է՝ զենքի համատեղ արտադրությունն իրականացնում է Ադրբեջանի հետ։
Այսինքն՝ Ադրբեջանը ավելի վաղ է զենքի համատեղ արտադրություն սկսել Հորդանանի ռազմարդյունաբերական ընկերության հետ, քան Հայաստանը դիմել է։ Գիտե՞ր այդ մասին Հայաստանի կառավարությունը, թե՞ ինչպես միշտ, բանից անտեղյակ, ոչ խելք ունեն, ոչ մեղք։
Իսկ եթե տեղյակ էր, ու գուցե հենց Ալի՞ևն է առաջարկել Փաշինյանին՝ զենք գնել իրենց արտադրամասից։
Եթե ավելի փորենք, գուցե պարզվի, որ օնլայն խաղադրույքների միջոցով Թուրքիայից փող բերելու օրինակով, այս դեպքո՞ւմ էլ Ադրբեջանն է զենք գնելու փող տալիս, որ իրենից զենք գնեն ՔՊ-ական նախարարները և չստանան այդ զենքը։
Նաիրի Հոխիկյան